ԳլխավորԾառայություններԱպահովագրություն

 

Գարանտ Ասիստանս ընկերության փորձը թույլ է տալիս պաշտպանել մարդկանց առօրյա կյանքի

հնարավոր ռիսկերից: Ընկերությունը մատուցում է բարձրակարգ ապահովագրական ծառայություններ և՛

ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:

 

 

Առողջություն

Առողջությունն ամենամեծ հարստությունն է, սակայն ամեն ոք ցանկացած պահի կարող է կանգնել այդ հարստությունը կորցնելու վտանգի առջև: Ապահովագրելով Ձեր առողջությունը՝ հնարավորություն կստանաք մի քանի անգամ նվազեցնելու հիվանդությունների կանխարգելման և առողջության վերականգնման համար անհրաժեշտ գումարները և անհանգստությունը:

Մենք առաջարկում ենք առողջության ապահովագրության փաթեթներ, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնելու պարզ լաբորատոր հետազոտություններից մինչև սրտի և ուղեղի բարդ վիրահատական միջամտություններ, երաշխավորում ենք համկողմանի և բարձրակարգ բուժսպասարկում և աջակցություն:

Գույք

Տունը և դրա կահավորանքը ամեն ընտանիքի հիմնական ակտիվներն են: Սակայն բավական է էլեկտրական լարերի վնասում, ջրի ծորակի արտահոսք կամ ուղղակի «անկոչ հյուրերի» ներխուժում, և Ձեր հարմարավետությունը ամեն վայրկյան կարող է փլուզվել: Ձեր գույքը պաշտպանելու և դրա վնասները նվազագույնի հասցնելու հարցում կօգնի Գարանտ Ասիստանս ընկերությունը` մատուցելով բարձրակարգ ծառայություն գույքի ապահովագրության ոլորտում:

Դժբախտ դեպքեր

Կյանքը դարձել է ավելի դինամիկ և լի է ռիսկերով: Մեծ քանակությամբ դժբախտ պատահարներ են տեղի ունենում մեր առօրյայում` էլեկտրական լարերի հետ աշխատելիս, երեխաների` ակտիվ խաղեր խաղալիս, փողոցն անցնելիս և այլն: Ապահովագրված լինելու պարագայում երաշխավորած կլինեք վստահելի պաշտպանություն ցանկացած դժբախտ պատահարի դեպքում:

Ավտոմեքենա

Ժամանակակից մարդու կյանքում ավտոմեքենայի դերն օրեցօր դառնում է առավել կարևոր, քանի որ այն դարձել է անհրաժեշտություն: Ավտոմեքենաների թվի աճմանը զուգահեռ աճում է նաև վտանգների թիվը, ուստի հավելյալ երաշխիքների կարիք է զգացվում: Գարանտ Ասիստանս ընկերությունը մատուցում է նաև նմանատիպ ծառայություններ:

Ճամփորդություն

Գործուղման կամ ճանապարհորդության մեկնելիս, որպես կանոն, յուրաքանչյուրն անհանգստանում է թե ինչ կլինի, եթե հանկարծ չվերթն ուշանա, ուղեբեռը կորչի, բժշկի կամ իրավաբանի կարիք ունենա և այլն: Նմանատիպ դեպքերի ի հայտ գալը կրկնակի անհանգստություն է պատճառում: Նման իրավիճակներից դուրս գալու իրական միջոց է հանդիսանում ճանապարհորդության աջակցության ապահովագրությունը, որի շրջանակներում Ձեզ կմատուցվեն բարձրորակ ծառայություններ ցանկացած երկրի տարածքում: Մենք կհոգանք, որ ճանապարհորդությունը միայն հաճելի պահեր պարգևի: