ԳլխավորՄեր մասին

Գարանտ Ասիստանս ընկերությունը բժշկական և ապահովագրական աջակցություն իրականացնող ընկերություն է:

Գարանտ Ասիստանսը, մատուցելով բազմապիսի բժշկական ծառայություններ և տրամադրելով բժշկական աջակցություն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև արտասահմանյան կազմակերպություններին, հայաստանյան շուկայում ձևավորել է որակի յուրօրինակ չափանիշ, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին: Ընկերությունը տրամադրում է ապահովագրական ծառայություններ տարբեր դասերով, սակայն հիմնական ուղղվածությունն առողջության ապահովագրությունն է: Ընկերության ողջ անձնակազմի բոլոր ջանքերը միտված են ապահովագրված անձանց և նրանց ընտանիքի անդամների կյանքն  առավել անհոգ և ապահով դարձնելուն: Իրենց աշխատակիցների և նրանց ընտանիք անդամների առողջության պահպանումը Գարանտ Ասիստանսին են վստահել բազմաթիվ ընկերություններ՝ բանկային համակարգի ներկայացուցիչներ, բժշկական հաստատություններ, ՏՏ ոլորտի, մասնավոր հատվածի այլ ընկերություններ:

Հաճախորդների սպասարկման որակն ապահովելու և կազմակերպչական խնդիրներն արագ լուծելու նպատակով Գարանտ Ասիստանս ընկերությունն երկարատև համագործակցության պայմանագրեր է կնքել Հայսատանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բոլոր առաջատար բժշկական հաստատությունների հետ:

Նրանք մեզ վստահում են

Մենք նրանց վստահում ենք