Իմացեք ավելին ապահովագրության մասին

Առողջություն


Մենք առաջարկում ենք առողջության ապահովագրության փաթեթներ, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնելու պարզ լաբորատոր հետազոտություններից մինչև սրտի և ուղեղի բարդ վիրահատական միջամտություններ:


Գույք


Տունը և դրա կահավորանքը ամեն ընտանիքի հիմնական ակտիվներն են: Դրանք պաշտպանելու հարցում կօգնենք մենք`մատուցելով բարձրակարգ ծառայություն գույքի ապահովագրության ոլորտում:


Դժբախտ դեպքեր


Կյանքը դարձել է ավելի դինամիկ և լի ռիսկերով: Մեծ թվով դժբախտ դեպքեր են տեղի ունենում մեր առօրյայում: Ապահովագրվելով՝ երաշխավորած կլինեք վստահելի պաշտպանությունը ցանկացած դժբախտ պատահարի դեպքում:


Ավտոմեքենա


Ավտոմեքենայի դերն առօրյա կյանքում օրեցօր դառնում է առավել կարևոր: Գարանտ Ասիստանս ընկերությունը հնարավորություն է ընձեռում ապահովագրվել ավտոմեքենայի օգտագործումից բխող հնարավոր վտանգներից և ռիսկերից:


Ճամփորդություն


ճամփորդության աջակցության ապահովագրության շրջանակներում Ձեզ կմատուցվեն բարձրորակ ծառայություններ ցանկացած երկրի տարածքում: Մենք կհոգանք, որ ճամփորդությունը միայն հաճելի պահեր պարգևի:


 
 Մեզ հետ ապահով կլինեք քանի որ Գարանտ Ասիստանսը՝
 
  •   Կնքում է Ապահովագրական պայմանագրեր և իրականացնում  սպասարկման աջակցություն,
  •    Իրականացնում է շուրջօրյա բժշկական խորհրդատվություն,
  •   Ազատում է Ձեզ բուժօգնության կազմակերպման բոլոր հոգսերից,
  •   Կազմակերպում է Ձեր հետազոտությունների և բուժման լավագույն տարբերակը,
  •   Օգնում է Ձեզ բժշկական հաստատությունների և մասնագետների ընտրության հարցում` երաշխավորելով սպասարկման առավել բարձր մակարդակ,
  •   Ապահովում է Ձեզ մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և համարժեքության անընդհատ հսկողություն,
  •    Երաշխավորում է հավելյալ ոչ օրինական վճարումների բացառում,
  •   Հատկացնում է անհատական բժիշկ-խորհրդատու` ավելի արդյունավետ դարձնելով Ձեր առողջության վերահսկման գործընթացը:

Զանգերի կենտրոն

055 003003

060 656565

 

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Գործընկերներ